top of page

«Բոլոր պոպուլիստներն անում են միևնույն բանը». «ՀայաՔվե»

Jul 26, 2025
1 min read

«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյանի վարքագծին տրամաբանական բացատրություն տալն անհասանելի է շատերի համար, քանի որ Հայաստանի իշխող քաղաքական փորձը երբեք չի առնչվել այն եզակի և կործանարար երևույթին, որն աշխարհում հայտնի է` որպես պոպուլիզմ։

•Փաշինյանի նման անձինք և ՔՊ-ի նման քաղաքական կազմավորումները Հայաստանին հատուկ չեն։ Պարագլուխներ և ՔՊ-ներ՝ մեծ ու փոքր, մորուքներով թե առանց, պարբերաբար բուսնում են աշխարհի տարբեր երկրներում, օրինակ՝ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, ոչ վաղ անցյալում՝ նաև Հարավային Եվրոպայում:

Բոլոր պոպուլիստները, նախանձելի կանոնավորությամբ, անում են միևնույն բանը՝ քանդում են պետական հաստատությունները, ավերում ազգային տնտեսությունը, ներքաշում իրենց երկրները պատերազմների մեջ և վաղ թե ուշ դառնում բռնապետներ»։

 
 
1/2990
bottom of page