top of page

«Խաղաղության պայմանագրի վերջին երկու հոդվածների մասով չի հաջողվում համաձայնության գալ»․ Արմեն Գրիգորյան

Feb 28, 2025
1 min read

«Խաղաղության պայմանագրի 15 հոդվածները կարողացել ենք համաձայնեցնել երկար տարիների աշխատանքի շնորհիվ։ Վերջին երկու հոդվածների մասով չի հաջողվում համաձայնության գալ, բայց Հայաստանը շարունակելու է աշխատել, որպեսզի կարողանանք համաձայնության գալ»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մանրամասնելով, թե որոնք են այդ երկու հոդվածները․ «Հարցերից մեկը վերաբերում է երրորդ ուժերի ներկայությանը՝ հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև այսպես կոչված դիվանագիտական պատերազմի ավարտին։ Այստեղ պահանջի հարց չէ, այստեղ մոտեցումները, բնական է, տարբեր են ու լուծում չի գտնվել մինչ այս պահը»,- նշել է Գրիգորյանը։

 
 
1/2990
bottom of page