Դարչիևը նշանակվել է ԱՄՆ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան
Mar 6, 2025
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան է նշանակել ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևին։ Համապատասխան հրամանագիրը մարտի 6-ին տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
«Ալեքսանդր Նիկիտիչ Դարչիևին նշանակել ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է փաստաթղթում։
Բացի այդ, Դարչիևը նշանակվել է նաև Վաշինգթոնում Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Ռուսաստանի մշտական դիտորդ։
Հաղորդվում է, որ Դարչիևն առաջիկայում կմեկնի Վաշինգթոն։




















