top of page

«Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին իրականում Հայաստանի Հանրապետությունն է»․ Սուրեն Սուրենյանց

Jan 6, 2025
1 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր փորձություն՝ հունվարի 17-ից․


Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին։


Սա մի նոր փորձություն է լինելու մեր պետության և ժողովրդի համար, որովհետև Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին իրականում Հայաստանի Հանրապետությունն է:


Համենայն դեպս, հենց այս սցենարն է որդեգրված Բաքվում:


Կասկած չունենաք, որ լսելու ենք ստորացուցիչ ցուցմունքներ՝ կորզված բիրտ ուժի միջոցով, որոնք ուղղված են լինելու մեր պետության ապալեգիտիմացմանը:


Սարսափելին այն է, որ դատական գործընթացին ունիսոն գործելու են Ալիևի երևանյան էմիսարները՝ Փաշինյանի գլխավորությամբ»:

 
 
1/2990
bottom of page