top of page

Լոլիտան Կիրկորովին դավաճան է անվանել

Feb 4, 2025
1 min read

Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան իր գործընկեր Ֆիլիպ Կիրկորովին դավաճան է անվանել սկանդալային «մերկ երեկույթի» մասին նրա մեկնաբանության համար։ Երգչուհու հայտարարության տեսանյութը հրապարակվել է «Алена, Блин!» Telegram-յան ալիքում, գրում է Lenta.ru-ն։



Հարցազրույցում Լոլիտան հիշատակել է բլոգեր Անաստասիա Իվլեևայի երեկույթը, որը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին և նկատելի հետք է թողել մասնակիցների հեղինակության վրա։ Երգչուհու խոսքով՝ իր երբեմնի մտերիմ ընկեր Կիրկորովը, ով նույնպես ներկա է եղել միջոցառմանը, դավաճանել է իր գործընկերներին և Իվլեևային, քանի որ նա զբաղված է միայն «սեփական թագը» պահպանելով։



«Ֆիլիպ Կիրկորովը պատրաստ է դավաճանել ցանկացածին. Նա խնջույքին եղել էր 2-3 ժամ, ինչպես եւ ես։ Մենք բոլորս էինք մեղավոր: Ինձ համար Կիրկորովը մի մարդ է, ով դավաճանել է իր բոլոր ընկերներիյն։ Տեսեք, թե ինչպես է նա հիմա ամենուր խոնարգվում»,-ասել է Լոլիտան:

 
 
1/2990
bottom of page