top of page

«Մեր ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի և Նախճվանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ-ի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն». Նիկոլ Փաշինյան

Aug 18, 2025
1 min read

«Այդ հռչակագրում կարևորագույն պայմանավորվածություններ են արձանագրված»,- իր ուղերձում, անդրադառնալով Վաշինգթոնի եռակողմ հռչակագրին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք խաղաղության պայմանագրի վերջնական հաջողությանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը: Վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար 2 երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը` հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջության և իրավազորության հիման վրա:


Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի և Նախճվանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ-ի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,- նշեց նա:

 
 
1/2990
bottom of page