top of page

Երևանում անբարո արարքներ կատարած բլոգերին պատժած Գևորգ Մելքոնյանի դատական նիստը սեպտեմբերի 25-ին է

Sep 3, 2025
1 min read

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստանձնել եմ Գևորգ Մելքոնյանի շահերի պաշտպանությունը։


Գևորգի գործը հանրային լայն հնչեղություն է ստացել հետևյալ հանգամանքների պատճառով․


Ազգությամբ ռուս, բայց Հայաստանում ժամանակավոր բնակվող մի բլոգեր իր տրանսվիստիտ ընկերոջ (ընկերուհու) հետ ամիսներ շարունակ Երևան քաղաքում իրականացրել է բազմաթիվ անբարոյական և հակասոցիալական արարքներ, մասնավորապես՝


• վնասել է քաղաքացիների անձնական գույքը՝ փողոցներում կայանված ավտոմեքենաներ ջարդելով,


• հանրային վայրերում բացահայտ կերպով հոգացել է բնական կարիքները,


• ծաղրի է ենթարկել տարեց և հաշմանդամ անձանց,


• խանութներում դիտավորությամբ վնասել է ապրանքներ,


• անցորդների նկատմամբ հնչեցրել է սեռական հայհոյանքներ և դրսևորել ագրեսիվ վարքագիծ,


• հայհոյանքներ հնչեցրել ռուս տարբեր պաշտոնյաների հասցեին։


Չնայած այդ ամենին՝ իրավապահ մարմինների կողմից ամիսներ շարունակ արձագանք չի եղել։ Տվյալ պայմաններում, տալով համապատասխան հաղորդում և տեսնելով անգործությունը, Գևորգ Մելքոնյանը ստիպված է եղել անձամբ հակազդել նրանց՝ գործելով նույն ոճով, բայց ի նպաստ հանրային շահի։


Այդ գործողություններից հետո, սակայն, հենց Գևորգին է մեղադրանք առաջադրվել և գործն ուղարկվել դատարան։ Առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պ., շ.23/1)»։

 
 
1/2990
bottom of page