Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության. նոր մանրամասներ
- Elen Hovsepyan

- Nov 2
- 1 min read

Ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային ԲԿ։ 1 տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը՝ միջին ծանրության: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Վիրավորները այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն։
Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:




















