top of page

«Թող Մխիթար Հայրապետյանը հանգիստ լինի, մեր տան խոսակցությունը չեմ հրապարակի»․ Հակոբ Ասլանյան

Jan 22, 2025
1 min read

«Թող Մխիթար Հայրապետյանը հանգիստ լինի, ես երբեք չեմ հրապարակի այն ամբողջ խոսակցությունը, որ իմ տանը՝ մոտ մեկուկես ժամ տեղի է ունեցել։ Ես երբեք դրա մասին չեմ խոսի, կպահեմ իմ տղամարդկային խոստումը»,- ասել է ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Հիշեցնենք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ասուլիսի ժամանակ պատմել էր, թե ինչպես է Հակոբ Ասլանյանին օգնել ֆեյսբուքյան գրառման տեքստի հարցում․ «Այդ օրը ես իրեն նման նամակ գրել եմ, ինքը զանգահարել է և ես իրեն այցելել եմ, գնացել եմ իրենց տուն, հասկացել եմ, որ պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատակներ է հնչեցրել։ Առաջարկել է՝ իրեն օգնեմ, որ համապատասխան տեքստ հրապարակվի, որից հետո ես տեքստն ուղարկել եմ, որը ինքը հրապարակել է։ Ես պետք է ասեմ, որ վերջին 3 տարիներին հաճախակի շփումներ չեմ ունեցել, բայց ինձ հետաքրքրել է պատճառը»,- ասել էր նա՝ նշելով, թե Ասլանյանն իր հետ կիսվել է, որ զղջում է այդ հայտարարության համար։ «Թե որքանով էր անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, թե որքանով էր պատահաբար տեքստի փոխարեն սքրինշոթ արել և հրապարակել, որքանով էր ուզել ինձ վնասել, ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը, ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում»,- ասել էր Հայրապետյանը։

 
 
1/2990
bottom of page