top of page

Կոլինան առաջարկել է փոխել 11 մետրանոց հարվածների կանոնները

Feb 11, 2025
1 min read

Իտալացի նախկին մրցավար Պիերլուիջի Կոլինան առաջարկել է փոխել 11 մետրանոց հարվածների կանոնները.

«Միջին հաշվով 11 մետրանոցների 75%-ը իրացվում է, և հաճախ 11 մետրանոցն ավելի վտանգավոր պահ է, քան այն, որ թիմը կորցրեց խախտումից առաջ:

Բացի այդ, 11 մետրանոց իրացնողը հնարավորություն ունի գնդակն ուղարկել ցանց, եթե դարպասապահը հետ մղի հարվածը: Կարծում եմ, որ դարպասապահները պետք է բողոքեն այս առումով:

Այս մասին ես արդեն նշել եմ IFAB-ի հետ մեր քննարկումների ժամանակ։ Լուծումներից մեկն այն է, որ թույլատրվում է միայն մեկ հարված։ Ճիշտ այնպես, ինչպես 11 մետրանոց հարվածաշարում: Դուք չեք կարող օգտագործել անդրադարձը: Կամ խփում ես, կամ էլ մրցակիցը ստանում է ազատ հարվածի իրավունք, վերջ:

Մենք նաև կազատվենք նաև այն տեսարանից, որը տեղի է ունենում հարվածից առաջ, երբ բոլոր ֆուտբոլիստները հավաքվում են տուգանային հրապարակի շուրջ»,- նշել է նախկին մրցավարը La Repubblica-ին տված հարցազրույցում։

 
 
1/2990
bottom of page