top of page

«Գոյություն ունի սպանդանոցի թղթի ՊՐԻՄԻՏԻՎ խնդիր». Սյուզի Բադոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 13, 2024
  • 1 min read
ree

«Էլիտար պրոբլեմներից դուրս նաև գոյություն ունի սպանդանոցի թղթի ՊՐԻՄԻՏԻՎ խնդիր և համակարգի չգոյության հետևանք, որն այսօր պայթեց ԳՈՒՄ-ի շուկայում:Այո, հարգելիներս ու ոստիկանական բաժիններում պահվող մսավաճառներին, ի դեպ, ոչ ոք դեռ չի այցելել:Սա հենց այնպես գրեմ, գոնե տեղեկություն չի տարածվել առայժմ:Իսկ մսավաճառները փաստաբան չունեն, չունեն նաև` ծանոթ պատգամավոր, երևի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը:

Նա նաև հուշել է մսավաճառների ընտանիքներին` գոյություն ունի ԱՆՎՃԱՐ փաստաբանական ծառայություն:«Հանրային պաշտպանի գրասենյակ ընդամենը դիմում գրել է պետք, և ձեր ընտանիքի տղամարդու իրավունքների պաշտպանությունը կիրականացվի, մենք էլ` լրագրողներս, հանրային վերահսկողության տակ կպահենք պրոցեսը, որքան հնարավոր է»:

bottom of page