top of page

Թեո Էրնանդեսը՝ «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ. պաշտոնական

Jul 10, 2025
1 min read

«Միլան» ակումբը հայտարարել է պաշտպան Թեո Էրնանդեսի՝ «Ալ-Հիլալ» տեղափոխության մասին։

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ակումբների միջև գործարքի գումարը կազմել է 25 միլիոն եվրո։

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Թեոյին վերջին վեց տարիների համատեղ աշխատանքի համար և մաղթում նրան հաջողություններ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական կյանքում», — ասված է «Միլանի» հայտարարությունում։

Էրնանդեսը «Միլանում» հանդես է եկել 2019 թվականից։ 2024/25 մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 49 հանդիպման, խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

 
 
1/2990
bottom of page