«Ալեն Սիմոնյանը կարծես ծանր է տարել Քոչարյանի հարցազրույցը»․ Նարեկ Մանթաշյան
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալեն Սիմոնյանը կարծես ծանր է տարել նախագահ Քոչարյանի հարցազրույցը:Բնական է իրենց քաղաքական թիմի ազատ անկման մեջ գտնվող վարկանիշի ֆոնին Քոչարյանի ակտիվությունը բնավ իրենց սրտով չի:Բայց հետաքրքրականն այն է, որ սրանք, բովանդակային ասելիքի բացակայությունը լրացնում են, թե բա ընտրովի լրատվականներին է տրվել հարցազրույց...Հիշեցնեմ՝ մոտ երկու ամիս առաջ նախագահը հանդես եկավ մամլո ասուլիսով 50 լրատվամիջոցների ներկայությամբ, բայց բնական է, սա նրանց ևս դուր չեկավ:Ի վերջո Քոչարյանին մատնացույց անելուց մաքրեք մատներիդ կեղտը, դուք մի քաղաքական թիմի անդամ եք, ում ղեկավարը տալիս է ինքնաասուլիսներ, փակ մեկնաբանություններով, նախապես համաձայնեցված հարցերով, որոնց նպատակը՝ գոհացնել թշնամի պետության ղեկավարներին՝ ձեր տերերին, կամ հարցազրույց է տալիս թուրք լրագրողներին, կամ ադրբեջանցիներին՝ գիտակցելով, որ Հայաստանում, երբ երևում է էկրանին, մարդիք ստիպված են լինում թքել էկրանին...»։