top of page

«Ավինյանը շինթույլտվություն է տվել օտարման ոչ ենթակա հողատարածքի վրա շենք կառուցելու համար»․ Արթուր Չախոյան

Aug 24, 2025
1 min read

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե ինձ ասեք՝ ինչ եմ սխալ ասում, եթե սև ու սպիտակով ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում գրված է, որ «քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը» չեն կարող օտարվել։ Սակայն այդ հողը ապօրինի օտարել են, ինչը դարձել է առողջ, կենսունակ ծառերը կտրելու պատճառը, և արդեն Տիգրան Ավինյանը շինթույլտվություն է տվել օտարման ոչ ենթակա հողատարածքի վրա շենք կառուցելու համար՝ այն համայնքին վերադարձնելու փոխարեն։


Ոչ ոք չի կարա ասի, որ ես սխալ եմ ասում։


Ես պաշտպանում եմ համայնքի շահը, որը առաջին հերթին պետք էր պաշտպաներ քաղաքը սիրող ու իրեն հարգող ցանկացած քաղաքապետ։


Հայաստանում օրենքը գործում է… չգրված օրենքով»։

 
 
1/2990
bottom of page