Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին
- Elen Hovsepyan

- Nov 28, 2024
- 1 min read

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը նոր մեղադրանք առաջադրել «մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելու հոդվածով։
«Փոխել 2003 թվականին ընդունված Հայաստանի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի առաջին մասով վերագրված արարքի իրավական գնահատականը և նրան նոր մեղադրանք ներկայացնել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3 մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5 -րդ կետին»,- ասաց դատախազը։
ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5 -րդ կետ. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:




















