top of page

«Աջափնյակի մետրոն կառուցում են ընտրություններից ընտրություն»․ Արթուր Չախոյան

Dec 29, 2024
1 min read

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Աջափնյակի մետրոն կառուցում են ընտրություններից ընտրություն...


Նիկոլ Փաշինյանը 2017թ-ին Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հայտարարել էր, որ եթե ընտրվի Երևանի քաղաքապետ, ապա կկառուցի Աջափնյակի մետրոն:


Սակայն 2018թ-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվեց երկրի ղեկավարի պաշտոնում:


Նիկոլի խոստումից անցել է 7 տարի, բայց մինչ օրս մետրո ՆԵՄԱ։


2023թ․ Երևանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն նույնպես խոսք տվեց. այ որ մեզ ընտրեք, Աջափնյակի մետրոն կկառուցենք:


Ըստ խոստումի աշխատանքները պետք է սկսվեին 2024թ-ի սեպտեմբերին, սակայն, ըստ հայտարարածի, աշխատանքները կմեկնարկեն 2026-ին՝ գալիք վարչապետի ընտրություններից հետո։


Ժողովուրդ ջան, եթե Նիկոլ Փաշինյանին 2026թ-ին ընտրեք, այ էդ անգամ արդեն լրջով Աջափնյակի մետրոյի աշխատանքները հենց ընտրության հաջորդ օրվանից կսկսեն»։

 
 
1/2990
bottom of page