«Տնօրենն ասաց՝ ում ձեռք է տալիս, թող աշխատի, ում՝ չէ, թող ազատման դիմում գրի». ավտոբուսի վարորդ
- Elen Hovsepyan

- Dec 3, 2024
- 1 min read

«Առավոտյան տնօրենը դուրս եկավ, ասաց՝ պայմանները սրանք են, ում ձեռք է տալիս, թող ավտոբուսը վերցնի, գնա աշխատանքի, ում ձեռք չի տալիս, ազատված եք, գնացեք, դիմում գրեք: Դարպասներն էլ փակեցին, որ չկարողանանք ներս մտնել»,- բողոքի ակցիայի ժամանակ նշեց ավտոբուսի վարորդներից մեկը՝ ընդգծելով, որ 3 տարի է նույնիսկ սովորական զուգարանի հարց չի լուծվել: «Իրենց պայմանները ոչ մեկին ձեռք չեն տալիս: Ամեն անգամ փափուկ բարձը դնում են գլխներիս տակ, ճանապարհում գործի: Բայց հերիք եղավ, բոլ եղավ, մենք էլ ենք մարդ»,- ասաց վարորդը:
Հիշեցնենք՝ առավոտից ավտոբուսի վարորդները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և պայմանների բարելավվում:




















