top of page

Թեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդը

May 21, 2025
1 min read

Այսօր Թեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեն։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Իրանի դատական ​​համակարգի տեղեկատվական պորտալը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին Յասին Հուսեյնզադեն ինքնաձիգով հարձակում էր գործել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակումը կանխելիս սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, վիրավորվել դիվանագիտական ​​առաքելության ևս երկու աշխատակից։

 
 
1/2990
bottom of page