top of page

Քանյե Ուեսթի նախկին օգնականը դատի է տվել նրան սեռական ոտնձգությունների համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 4, 2024
  • 2 min read
ree

Քանյե Ուեսթի նախկին օգնականը դատական ​​հայց է ներկայացրել նրա դեմ՝ սեռական ոտնձգությունների եւ անօրինական կերպով իրեն աշխատանքից ազատելու համար, հայտնում է Page Six-ը։

Հայտարարության մեջ Լորեն Պիսիոտտան նշում է, որ ռեփերի հետ  սկսել էր աշխատել 2021 թվականի հուլիսին, երբ նա պատրաստվում էր թողարկել իր Yeezy նորաձեւության հավաքածուն: Աշխատանքի համար նրան առաջարկել են 1 միլիոն դոլար։ Միակ պայմանն այն էր, որ նա արտիստին հասանելի լիներ օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր, եւ նա համաձայնվել էր։


Իր հայցում Պիսիոտտան մանրամասնել է, որ նա նաեւ լրացուցիչ 1 միլիոն դոլար էր վաստակել OnlyFans-ում, սակայն 46-ամյա Ուեսթը 2022 թվականին նրան խնդրել է ավելի «բարեպաշտ» լինել եւ ջնջել իր հաշիվը: Փոխարենը, ռեփերը բարձրացրել է մոդելի աշխատավարձը մինչեւ տարեկան 2 միլիոն դոլար՝ կորցրած եկամուտը փոխհատուցելու համար:

Շուտով Քանյեն սկսել է նրան գռեհիկ, սեռական բնույթի տեքստային հաղորդագրություններ ուղարկել: Կոպիտ հաղորդագրությունների հետ մեկտեղ նա կիսվել է սեռական ակտերի բացահայտ մանրամասներով, որոնք նա ցանկանում էր իրագործել, ինչպես նաեւ լուսանկարներով եւ տեսանյութերով, որտեղ սեքսով էր զբաղվում այլ կանանց հետ:

Դատական ​​հայցում Պիսիոտտան մանրամասնել է արտիստի հետ բազմաթիվ այլ միջադեպերի մասին, այդ թվում՝ այն, որ ռեփերը, իբր, ձեռնաշարժությամբ է զբաղվել իր հետ հեռախոսով խոսելու ժամանակ, հարցրել է ընկերոջ առնանդամի չափի մասին եւ նույնիսկ իբր ստիպել է նրան «հանել իր կարդիգանը, երբ նա գրասենյակում է եղել»։

Նա նաեւ պնդել է, որ Ուեսթը զայրացել է այն բանից հետո, երբ ինքը մերժել է իր հետ «ժամադրության կամ սեքսով զբաղվելու»  առաջարկները: Մինչեւ 2022 թվականի սեպտեմբերը Պիսիոտտան նշանակվել էր Ուեսթի մի քանի ընկերությունների աշխատակազմի ղեկավար եւ նրան առաջարկվել էր 4 միլիոն դոլար աշխատավարձ: Սակայն ընդամենը մեկ ամիս անց Ուեսթը նրան աշխատանքից հեռացրել է:

Պիսիոտային առաջարկվել է 3 միլիոն դոլար արժողությամբ արձակման փաթեթ, որը նա, իբր, երբեք չի ստացել: Նա այժմ փոխհատուցում է փնտրում պայմանագրի խախտման եւ աշխատանքային վայրում թշնամական միջավայրի համար:

1/2414
bottom of page