top of page

44-օրյայի պարտությունից հետո, ՀՀ իշխանությունը դասեր քաղելով անհաջողություններից, որոշակի ծրագիր է իրականացնում մեր երկիրն անվտանգ պահելու համար․ Քոչարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 5, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են, որովհետեւ իրենք արձագանքում են լրագրողների՝ Հայաստանի կողմից սպառազինություններ ձեռք բերելու թեման լարված պահելու տեսակետներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Մամուլը առավոտից երեկո գրում է, որ Հայաստանը ձեռք բերեց այսքան սպառազինություն Հնդկաստանից, այսքան Ֆրանսիայից, ամերիկյան ինքնաթիռները 10 րոպեն մեկ իջնում են Հայաստանում: Ադրբեջանն էլ նայում է, ասում է՝ էս ինչ է կատարվում:

44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունը դասեր քաղելով պատերազմում անհաջողություններից, նաեւ շարժվելով կառավարության ծրագրով, որոշակի ծրագիր է իրականացնում մեր երկրի անվտանգության կարիքները ավելի ակտիվ հոգալու եւ մեր երկիրն անվտանգ պահելու համար: Հայաստանը շարժվում է երկրի անվտանգությունն ավելացնելու, մեր ժողովրդի կյանքը անվտանգ պահելու ուղղությամբ»,-ասաց նա:

1/2414
bottom of page