top of page

Փոխանակ մարդահաճությամբ զբաղվելու՝ գիտական ճակատամարտ մղեցեք և Հայոց պատմությունն ու իրավունքը պաշտպանեցեք. Հայր Ասողիկ Կարապետյանը՝ գիտանականներին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 8, 2024
  • 1 min read
ree

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը հրապարակել է ադրբեջանցի մի պատմաբանի լուսանկար ու գրել

«Տարիներ շարունակ անհայտ ծագման նման հակագիտական «գիտնականներն» իրենց կեղծարարություններով ու հանցագործություններով պատմություն են ստեղծում՝ մեզ և այլազգիներին մատուցելով եղծված ու ջնջված Հայոց պատմություն:

Եվ այս ամենն իրագործում են պետական հսկողությամբ և հովանավորությամբ:Ո՞ւր են Հայաստանի գիտական հաստատություններն ու գիտնականները:Ինչո՞ւ չենք տեսնում, լսում և կարդում այս ամեն կեղծիքների ու հանցագործությունների հիմնահատակ քանդումն ու իսպառ վերացումը…

Տարիներ շարունակ ի՞նչ է արվել մեր երկրում և այլուր սփռելու, հեղեղելու Հայոց պատմության ճշմարտությունը, Հայոց իրավունքի հիմունքները:

Այս գրառումը ցավ է և պահանջ՝ ուղղված գիտական հաստատություններին, գիտնականներին և խնդրո գիտական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:

Փոխանակ մարդահաճությամբ զբաղվելու, փոխանակ մանր ու ճղճիմ հարցերով տարվելու, փոխանակ սին քննարկումներում ինքնամսխվելու և անտեղի ինքնագովազդվելու՝ գնացեք, նստեցեք և մաքառեցեք, գիտական ճակատամարտ մղեցեք և Հայոց պատմությունն ու իրավունքը պաշտպանեցեք ու պահպանեցեք:

Այս համատարած ճահիճը վերջապես պետք է չորացվի:Մեղկ է գիտնական կոչվելը և գիտությամբ ամուլ լինելը…»։ 

1/2413
bottom of page