top of page

Ռուսերենին չտիրապետող 4 հազարից ավելի միգրանտի մերժել են ՌԴ քաղաքացիություն շնորհել

Jul 3, 2024
1 min read

4 հազարից  ավելի միգրանտի Ռուսաստանի քաղաքացիություն չի շնորհվել՝ ռուսաց լեզվի չիմացության պատճառով, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«4 հազարից ավելի դիմողներ չեն կարողացել ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն՝ ռուսաց լեզվին չտիրապետելու պատճառով»,- ասել է Վոլկը՝ հավելելով, որ իրավապահ մարմինների կողմից ակտիվ միջոցառումներ են տարվում՝ կանխելու  միգրանտների համար ռուսաց լեզվի ձևական քննությունների կազմակերպման  կամ  կեղծ հավաստագրերի տրամադրման դեպքերը։

1/2990
bottom of page