top of page

Երևանը փաստաթղթեր չի ուղարկել ՀԱՊԿ, որ քննարկենք Հայաստանի հեռանալու հնարավոր հետևանքները. Սերգեյ Լավրով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 21, 2024
  • 1 min read
ree

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու կարգը անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում չի քննարկվել, քանի որ համապատասխան դիմում չի ստացվել, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ոչ, Հայաստանի դուրս գալու կարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան դիմում չի ստացվել»,- ասել է նախարարը։

Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր հետևանքների մասին հարցին՝ Լավրովը նշել է, որ Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացվել, որ քննարկեն հետևանքները։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայասստանի հաջորդ տրամաբանական քայլը կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։

1/2408
bottom of page