top of page

Ավտոմեքենան հայտնվել Աղստև գետում, իսկ վարորդը՝ գետի մյուս ափին.ՓԾ

May 10
1 min read

Մայիսի 10-ին, ժամը 03։37-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում, իսկ վարորդը՝ գետի մյուս ափին։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է«ասվում է լուրում։

 
 
1/2990
bottom of page