top of page

Yeni Safak. Սիրիական ընդդիմությունը 10 միլիոն դոլարի պարգև է խոստացել՝ Ասադի ձերբակալմանն օգնելու համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 8, 2024
  • 1 min read
ree

Այն բանից հետո, երբ զինված ընդդիմությունը լիովին վերահսկողության տակ վերցրեց Սիրիան, երկրի նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը, սակայն դեռ հայտնի չէ, թե ուր է նա մեկնել։ Ընդդիմությունը հայտարարել է, որ 10 մլն դոլարով  կպարգևատրի նրանց, ովքեր կօգնեն ձերբակալել Ասադին, գրում է թուրքական Yeni Safak պարբերականը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում հաղորդվում էր, որ Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադը որոշել է թողնել նախագահական պաշտոնը և լքել երկիրը։

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ չգիտի Սիրիայի նախագահի գտնվելու վայրի մասին։

1/2407
bottom of page