Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Feb 18, 2025
1 min read

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Հավաքվածներն իրենց հետ բերել էին՝ «Վեոլիա ջուրը ՀՀ-ում իրականացնում է ապօրինի տնտեսական գործունեություն, ժողովրդի և պետության հաշվին անհիմն հարստանում է», «Խմելու ջրի սակագինն արհեստականորեն երկու անգամ բարձրացված է» և այլ գրություններով պաստառներ:




















