top of page

Ուրբաթ օրվանից կսկսենք մարզային այցերը, եկեղեցու բակում հավաքները հինգշաբթի և երկուշաբթի կլինեն. Բագրատ Սրբազան

Jun 23, 2024
1 min read

«Մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը: Այն պետք է բոլոր առումներով թելադրող դառնա»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկա ուրբաթից սկսած՝ Շարժումը այցելելու է մարզեր:

«Քաղաքական-հասարակական ուժերին դրանց մասին տեղեկացնելու ենք: Պետք է գնանք գյուղերով, ամեն տուն մտնելով: Մենք մարդ բերելու հետևից չպետք է գնանք.,- ասաց Սրբազանը՝ շեշտելով, որ ինքներն են գնալու ժողովրդի մոտ, տեղում խոսեն և աջակցեն նրան, որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ շատ բաներ կատարվում։

Նա հայտարարեց որ Սուրբ Աննա եկեցեցու բակում հավաքները կլինեն հինգշաբթի և երկուշաբթի օրերը, եկեղեցու բակում բացվելու է նաև գիրք, որտեղ իրենց տվյալները կարող են թողնել Սրբազան շարժմանը միացած քաղաքացիները:

1/2990
bottom of page