Ջրհեղեղներ Կենտրոնական Եվրոպայում, առաջին զոհերը Ռումինիայում են
- Elen Hovsepyan

- Sep 15, 2024
- 1 min read

Կենտրոնական Եվրոպայում մտահոգված են, որ կկրկնվի 1997 թվականի դեպքերը, երբ ավերիչ ջրհեղեղները խլեցին ավելի քան 100 մարդու կյանք: Ջրհեղեղների մասին հայտնում է «Եվրանյուզ»-ը։
Կենտրոնական Եվրոպայի երկրները պատրաստվում են ամենավատին, քանի որ հորդառատ անձրևները մեծ ջրհեղեղներ են առաջացնում ամբողջ տարածաշրջանում:
Առնվազն չորս մարդ է մահացել Ռումինիայում, իսկ շտապ օգնության ծառայությունները շտապ կերպով փորձում են փրկել տուժած շրջաններում գտնվող տասնյակ մարդկանց։
Չեխիայում շաբաթ առավոտյան գետերի ջրերը երկրի մի քանի տասնյակ շրջաններում հասել են վտանգավոր մակարդակի՝ մի քանի քաղաքների և գյուղերի տներ և ճանապարհներ հեղեղվելով: Հորդառատ անձրևի և ուժեղ քամիների պատճառով ավելի քան 63 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության
Պրահայում պաշտպանիչ պատնեշներ են տեղադրվում, և ջրամբարներում տարածք ազատելու համար ամբարտակներից ջուր են բաց թողնում: Բռնոյի հիվանդանոցներից մեկում գտնվող հիվանդներին այս պահին տարհանում են։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿճի տնօրեմ Լևոն Ազիզյանը տեսագրություն է հրախպաևակել ջրհեղեղից։




















