«Բոյկոտում ենք` շնորհակալություն հայտնելով վարորդներին»․ Անդրանիկ Թևանյան
Jan 31, 2025
1 min read

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բոյկոտում ենք` շնորհակալություն հայտնելով վարորդներին»։
Տեսանյութում Թևանյանը քաղաքացիներին կոչ է անում վաղը հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարել, վարորդներին շնորհակալություն հայտնել և իջնել՝ բոյկոտելով ուղետոմսի թանկացումը։
«Դա կառաջացնի ֆինանսական ճգնաժամ և կստիպի վերանայել իրենց որոշումը»,- ընդգծել է Թևանյանը։




















