«Մի օր էլ կպատմեմ Արայիկ Հարությունյանի՝ սուրճ խմելու լուսանկարի նախապատմությունը»․ Ալեն Սիմոնյան
Feb 12, 2025
1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ 44-օրյա պատերազմի վերաբերյալ որոշ դրվագներ է հիշեցրել․ «Գիտե՞ք քանի տարբեր ինֆորմացիա ենք ստացել Ղարաբաղի՝ այդ օրվա գործող պաշտոնյաներից, զինվորականներից։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրար հակասող 4-5 ինֆորմացիա էր գալիս։ Վերջում, մեծամասամբ, Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան էր ճիշտ դուրս գալիս։ Ասում էին, օրինակ, այս ինչ ուղղությամբ հակառակորդը ճեղքել է պաշտպանությունը, պարզվում էր՝ նման բան չկա։ Այնտեղ, որտեղ ասում էին պաշտպանված է, ճշտում էինք, որ դատարկ է»,- ասել է Սիմոնյանը՝ խոստանալով մի օր էլ պատմել Արայիկ Հարությունյանի՝ սուրճ խմելու լուսանկարի նախապատմությունը։




















