top of page

Հայտնի է, թե որքան կկազմի Մբապեի աշխատավարձը Ռեալում

Jun 4, 2024
1 min read

Մադրիդի «Ռեալի» նոր հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսներ։ Այս մասին հայտնում է COPE-ը։

Աղբյուրի համաձայն, ֆրանսիացի ֆուտբոլիստը կստանա ստորագրման բոնուս, որը կկազմի ոչ պակաս, քան 50 միլիոն եվրո։ Մբապեի պայմանագրում ներառված է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցման գումար:

Ընդգծվում է, որ Մբապեին կպատկանի իմիջային իրավունքների 70%-ը։ Մադրիդի «Ռեալին» է պատկանում իրավունքների 30 տոկոսը։

Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։

1/2990
bottom of page