top of page

Հավատում եմ, որ մինչև 2030 թ․ Վրաստանը կլինի Եվրամիության լիիրավ անդամ․ Վրաստանի վարչապետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 28, 2024
  • 1 min read
ree

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համոզմունք է հայտնել, որ մինչև 2030 թվականը երկիրը կդառնա Եվրամիության անդամ։

«Ես հավատում եմ, որ մինչև 2030 թվականը մենք կապրենք միասնական Վրաստանում՝ մեր աբխազ և օս եղբայրների ու քույրերի հետ և միասին կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ»,- հայտարարել Կոբախիձեն՝ խորհրդարանում ներկայացնելով տարեկան հաշվետվությունը:

Նրա խոսքով՝ առաջիկա չորս տարին շրջադարձային կլինի Վրաստանի զարգացման համար:

«Մենք ունենք երկու կարևորագույն ազգային խնդիր. այն է՝ վերջնականապես հաղթահարել աղքատությունը մեր երկրում և ամբողջական դարձնել մեր երկիրը։ Երկու երազանքներն էլ իրագործելի են»,- ասել է Կոբախիձեն։

1/2413
bottom of page