top of page

ԿԳՄՍՆ կարևոր իրազեկումը դպրոցների տնօրենների և հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 4, 2024
  • 1 min read
ree

Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի:

Նախարարությունից հայտնում են, որ ԿԳՄՍՆ-ն դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել:

Խնդրի կարգավորման նպատակով տրվում է ևս մեկ անգամ շտկում կատարելու հնարավորություն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն:

Համապատասխան խմբագրումներն անհրաժեշտ է կատարել ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող Կրթության կառավարման տեղեկատվական emis.am համակարգում՝ մուտք գործելով համապատասխան դպրոցի էջ:

Նախարարությունից հիշեցնում են, որ այս տարի վերապատրաստման և ատեստավորման ենթակա են՝

• 5 տարվա շրջափուլով հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները,• 1-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները,• առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչները,• նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար ևս անհրաժեշտ է համակարգում նշում կատարել «Ենթակա է ատեստավորման» բաժնում:

Ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքում որոշված մակարդակին համապատասխան:

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, իսկ ատեստավորումն իրականացվելու է կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում՝ առարկայական գիտելիքների ստուգման միջոցով:

Համակարգում առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների կարիքը գնահատվում է «Ոչ», իսկ ըստ մակարդակի վերապատրաստում անցնելու համար գնահատվում են առկա 11 բաժինները:

1/2414
bottom of page