top of page

Այսօր ՀՀ քաղաքական դաշտի բոլոր միավորումները պատրաստվում են ընտրությունների. Սաղաթելյան

Jun 16, 2025
1 min read

Կա՞ Հայաստանում մի քաղաքական ուժ, որ ասել է՝ չեն մասնակցի ընտրություններին, այդ թվում նաև նրանք, ովքեր այդ ընտրություններին դեմ են խոսում. ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՅԴ ԳՄ նիստին անդրադարձե՞լ են առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցին։

«Այսօր ՀՀ քաղաքական դաշտի բոլոր միավորումներն, ըստ էության, պատրաստվում են այդ ընտրություններին։ Բայց մեր մոտեցումն այն է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, չբացառել փողոցային ճանապարհով սրանց հեռացնելը, ընդհակառակը պատրաստվել առաջին հերթին դրան»,-ասաց նա։

 
 
1/2990
bottom of page