top of page

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ

Jul 1, 2025
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս լարված շրջանում, երբ երկրում ռեպրեսիաներ են մոլեգնում, թիրախավորվել է Հայաստանյայց եկեղեցին, սրբազաններ, հայտնի գործարար, ընդդիմության ներկայացուցիչներ են կալանավորվել, ընդդիմադիր ճամբարներից մեկի առաջնորդը` Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում չէ: Մեզ ասացին, որ նա Էգեյան ծովում` Հունաստանում, հանգստանում է եւ թիմի հետ շփվում է օնլայն եղանակով:

«Հայաստան» դաշինքի անդամները, որպես կանոն, հրաժարվում են նման հարցերի պատասխանելուց, իսկ Բագրատ Միկոյանը միայն իր նախընտրած լրատվամիջոցների հետ է շփվում: Քոչարյանի ազգականներից մեկը մեզ հետ զրույցում հաստատեց միայն այն, որ նա երկրում չէ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2990
bottom of page