top of page

Չալաբյան. Մեր տեսանկյունից հունիսի 12-ին տեղի է ունեցել ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 28, 2024
  • 1 min read
ree

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամները ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրեցին հունիսի 12-ին ոստիկանության կատարած հանցագործությունների վերաբերյալ:

«Այս հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, մասնավորապես ոստիկանության կողմից թույլ տրած օրենքի բազմաթիվ խախտումներին»,- լրագրողներին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ այդ դեպքերից արդեն 2 շաբաթ է անցել, արդեն քրեական գործեր են հարուցված,  բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են տվել։

«Մեր կողմից հանցանքի մասին ևս մեկ  հաղորդում տալու հիմնական նպատակն այն է, որ մեր տեսանկյունից հունիսի 12-ին տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, խաղաղ հավաքն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով։

Բոլոր այն փաստերը, որոնք մենք հավաքել ենք, մասնավորապես ոստիկանության գործողությունների, վկայում են դրա մասին»,- ասաց Ա.Չալաբյանը։

1/2413
bottom of page