top of page

Ամերիկացին կրակել է երեխային, ով ձնագնդի է նետել իր մեքենայի վրա

Jan 24, 2025
1 min read

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում անհայտ վարորդը կրակել և վիրավորել է 12-ամյա երեխային, ով ձնագնդի է նետել նրա մեքենայի վրա։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

 

Տեղի ոստիկանության տվյալներով՝ 12 և 11 տարեկան երեխաները ձնագնդի էին խաղում։ Ձնագնդիներից մեկով հարվածել են մեքենային։ Դրանից հետո մեքենայի վարորդը շրջել է թաղամասում՝ հետևելով երեխաներին։ Այնուհետեւ նրանց ուղղությամբ ավտոմեքենայից հրազենի կրակոց է արձակվել։



Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուս երեխան չի տուժել։

 

Ոստիկանները չեն կարողացել ասել, թե քանի մարդ է գտնվել մեքենայում, որտեղից տեղի է ունեցել կրակոցը։ Իրավապահ մարմիններն ուսումնասիրում են դեպքի վայրի մոտ գտնվող տեսախցիկների տեսագրությունները։

 
 
1/2990
bottom of page