top of page

Սուրեն Գրիգորյանը՝ բանկային քարտերից հավելյալ գումար գանձելու խնդրի մասին

Feb 3, 2025
1 min read

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ վերջին օրերին տարածված լուրերին, թե բանկային քարտերից հավելյալ գումար է գանձվումուղևորափոխադրումների համար․ «Հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ, այդ թվում միջոցների անբավարար լինելու պատճառով, պարտք է ձևավորվում և հետագայում այդ պարտքի գանձումը դիտարկվում է, թե մերժում է տեղի ունեցել, բայց գումարը գանձվել է։ Բայց քանի որ համակարգը դեռ ներդրման փուլում է, որևէ խնդիր չենք բացառելու, բոլոր խնդիրները պատրաստ ենք ուսումնասիրել և եթե պարզվի, որ տեխնիկական պատճառներով ինչ-որ սխալ է տեղի ունենում, մենք կուսումնասիրենք և բոլոր վնասները կփոխհատուցենք»,- ասաց Գրիգորյանը։

 
 
1/2990
bottom of page