«Երբ ասում են` ԵՄ առաքելությունն ապահովելու է անվտանգությունը Սյունիքի մարզում, այնքան էլ պարզ չէ»․ Լավրով
Jan 14, 2025
1 min read

«Մենք անխուսափելիորեն կհասնենք նրան, ինչի մասին այժմ խոսում է Ռուսաստանը. տարածաշրջանի երկրները պետք է լուծեն բոլոր խնդիրներն իրենց անմիջական հարևանների հետ»,- այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը` անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգության թեմային։
«Երբ ասում են` ԵՄ առաքելությունն ապահովելու է անվտանգությունը ՀՀ Սյունիքի մարզում, դա այնքան էլ պարզ չէ։ Այդ իսկ պատճառով էլ աջակցություն ստացավ «3+3»` Հարավային Կովկասի երկրները և նրանց հարևանները նախաձեռնությունը»,- հավելել է Լավրովը։




















