«Դուք նույնիսկ երբ որ սուս եք մնում, էլի տառասխալ եք անում, ո՞նց կարող եք պատերազմից հետո գալ, դառնալ միլիոնատեր»․ Հայկ Կոնջորյանը՝ Լևոն Քոչարյանին
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read
«Այսօր մենք, կրտսեր Քոչարյանի պահվածքը տեսնելով, հասկացանք, որ եթե հանկարծ ավագ Քոչարյանը լիներ այստեղ, նույն բանն էր կատարվելու»,- այս մասին այսօր ԱԺ նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի ԱԺ այսօրվա ելույթին՝ Կոնջորյանը նշեց․ «Ասում է՝ մեր հարստությունը փաստաթղթերով հիմնավորված է․․․ Ձեր երկուսի՝ զույգ Քոչարյանների համախառն ներքին ապուշությունը՝ ինտելեկտուալ ՀՆԱ-ն գումարենք իրար, դուք սկի չեք կարող դրամային միլիոնատեր լինեք, դուք նույնիսկ երբ որ ձեններդ կտրած է լինում, սուս եք մնում, էլի տառասխալ եք անում․․․ դուք նույնիսկ քնած ժամանակ եք սխալ անում, դուք ո՞նց կարող եք գալ էս երկրում պատերազմից հետո՝ էդ իրավիճակում գալ դառնալ դոլարային միլիոնատեր»։
Իշխանական պատգամավորի դիտարկմամբ՝ վերջին օրերին խորհրդարանական քննարկումների հիմնական պատճառն այն է, որ ապօրինի գույքի բռնագանձման «թափանիվը» անշրջելիորեն առաջ է գնում:
«Թույլ չենք տալու անկաշկանդ որոճալ ձեր թալանածը, ձեր երազանքը չի իրականանալու: Հենց դրա համար, կորցնելով նաև վերջին հույսը ՍԴ-ում, տեսնելով, որ արդեն դատարաններ են մտնում կոնկրետ հայցադիմումներ, հասկանալով, որ գնացքն արդեն գնում է, այս մարդիկ իրենց քարոզչական և ոչ միայն քարոզչական «մարտագլխիկներին» ուղարկում են այստեղ՝ ակտիվանալու և վերջին մարտը մղելու:
Բայց ես նորից եմ ասում՝ այս պրոցեսն անդառնալի է, այս պրոցեսը շարունակվելու է, և ժողովրդից թալանածն ամբողջությամբ վերադառնալու է»,- նշեց Կոնջորյանը։