top of page

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ստամբուլում. Սերգեյ Լավրով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read

Ռուսական կողմը, ինչպես պայմանավորվել էր, օպերատիվ կերպով մշակել է համապատասխան հուշագիր, որը շարադրում է մեր դիրքորոշումը ճգնաժամի հիմնական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովը: 

«Մեր պատվիրակությունը նրա ղեկավար Մեդինսկիի գլխավորությամբ պատրաստ է այս հուշագիրը ներկայացնել ուկրաինական պատվիրակությանը և անհրաժեշտ պարզաբանումներ տալ հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 2-ին Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ երախտագիտությունը հայտնել մեր թուրք գործընկերներին թուրքական հյուրընկալ հարթակ տրամադրելու համար, ինչի մասին երեկ հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվա կատարած այցի ժամանակ։

Հուսով ենք, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն, և ոչ խոսքերով շահագրգռված են խաղաղ գործընթացի հաջողությամբ, կաջակցեն ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացմանը Ստամբուլում»,-նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

1/2142
bottom of page