top of page

ՊՊԾ-ն ռուսերեն է սովորում

Apr 16
1 min read


Բրյուսովի անվան պետական համալսարանը Պետական պահպանության ծառայության աշխատակիցների համար ռուսերենի A2 մակարդակի քննություն է կազմակերպել և անցկացրել։ Քննությանը մասնակցել է ՊՊԾ-ի 44 աշխատակից։



Յուրաքանչյուր մասնակցի համար բուհին վճարվել է 10 հազար դրամ՝ ընդհանուր 440 հազար դրամ։ Պայմանագիրը կողմերի միջև կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով և կատարման վերջնաժամկետ էր սահմանվել մարտի 31-ը։


Հիշեցնենք, որ այս կառույցն է իրականացնում Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանությունը։ Թե ինչու պետք է ՊՊԾ աշխատողները ռուսերեն իմանան եւ ինչ նպատակի է ծառայելու լեզվի իմացությունը, ինչու՝ ոչ անգլերեն, պարզ չէ։



 
 
1/2990
bottom of page