top of page

Դատախազությունը՝ համացանցում տարածվող հանցագործության մասին

Jan 15, 2025
1 min read

ՀՀ Գլխավոր դատախազությունը զգուշացնում է․ «Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ արժեքով», «ՀՀ դրամը ՌԴ ռուբլիով բարձր փոխարժեքով փոխելու» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ, որոնց արձագանքելով՝ քաղաքացիները դառնում են հանցագործության զոհ:

Վերոնշյալ առաջարկներից օգտվելու դեպքում տարբեր անձինք տարբեր առևտրային կենտրոններում քաղաքացիներից խաբեությամբ վերցնում են նրանց գումարներն ու հափշտակում:

Հանցագործության զոհ չդառնալու համար Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորում է քաղաքացիներին գումարների փոխանակումն իրականացնել օրինական կարգով՝ նման գործունեությամբ զբաղվող ընկերությունների միջոցով»:

 
 
1/2990
bottom of page