top of page

«Շինծու դատավարութուններով Ալիևն օգտագործում է ստալինյան մարտավարություն»․ Օքամփո

Jan 16, 2025
1 min read

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոչված են քողարկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։

«Ադրբեջանի նախագահ Ալիևն օգտագործում է ստալինյան մարտավարություն՝ իր թշնամիներին վերացնելու համար դիմելով շինծու դատավարությունների», X-ի իր էջում գրել է Օքամփոն։

Նա հիշեցրել է, որ հունվարի 17-ին Բաքվում կսկսվի Լեռնային Ղարաբաղի 15 պաշտոնյաների, այդ թվում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։

«Նրանց բանտարկությունը ուղերձ է 120.000 հայերին՝ չվերադառնալու իրենց պապենական հողը», նշել է Օքամփոն՝ հավելելով, որ ցուցադրական դատավարությունները պետք է օգնեն բացահայտելու Ալիևի բռնապետությունը և խայտառակելու նրա դաշնակիցներին։

 
 
1/2990
bottom of page