top of page

Կրկին հզոր պայթյուններ` Բեյրութում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 20, 2024
  • 1 min read
ree

Կրկին հզոր պայթյուններ են որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

Ըստ իսրայելական աղբյուրների՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել քաղաքին։Նշվում է նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանի` Դահիյայի վրա, որտեղ գտնվում է Հեզբոլլահի շտաբը։ Հաղորդվել է կազմակերպության ղեկավարներից մեկի մահվան մասին։ Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ, ըստ նախնական տվյալների, հարձակման թիրախը եղել է հատուկ գործողությունների համար պատասխանատու «Հեզբոլլահ»-ի ղեկավարության և Ջիհադի խորհրդի բարձրաստիճան անդամ Իբրահիմ Ակիլը (Թահսին մականվամբ)։

1/2413
bottom of page