top of page

«Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և ուղարկել ինձ»․ Նիկոլ Փաշինյան

Dec 23, 2024
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախորդ օրը քաղաքացուց ահազանգ եմ ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս:


Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ:


Գրառմանս իմաստը հետևյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօդյա կամ ոչ բացօդյա սրճարանում (և ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլփոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո:


Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»:

 
 
1/2990
bottom of page