Ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել համախոհ դիվանագետների և ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համաշխարհային ասպարեզում Հայաստանի աճող դերը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
- Elen Hovsepyan

- Jun 19, 2024
- 1 min read

Կառավարման և ռեսուրսների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, որը ժամանել էր ՀՀ և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում իր հանդիպումներին:«Ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել համախոհ գործընկեր դիվանագետների և Հայաստանի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համաշխարհային ասպարեզում Հայաստանի աճող դերը: Միասին մենք հանձնառու ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագային»,- գրել է պաշտոնյան:
Դատելով Վերմայի հրապարակած լուսանկարից՝ նա հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի, Հայաստանում Ֆրանսիայի և Հնդկաստանի դեսպանների, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։




















