top of page

«Պարզվում է՝ մի գիշերում բան է փոխվել»․ Սյուզի Բադոյան

Dec 3, 2025
1 min read

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեսբուքյան էջում գրում է․ «Բրավո գյումրեցի, բրավո Շիրակի թեմ.


Պարզվում է՝ մի գիշերում բան է փոխվել Նիկոլի պատարագի սցենարում. հետ է կանգնել Տեր Ռուբենը, ում որդին, ի դեպ, ՊՊԾ ծառայող է, և հիշեք՝ ողջ թեմի քահանաների հրաժարվելուց հետո ինքն էր համաձայնել փոխարինելհերթապահին ու Սուրբ Հակոբում դիմավորել դեկտեմբերի 7-ին Նիկոլին` իր ծափահարող շքախմբով։


Հենց կեսգիշերին, որոշվել է, որ հենց այն քահանան կիրականացնի ծեսը, ում հերթն է Սուրբ Հակոբում պատարագիչ լինել։


Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանի մասին է խոսքը:


Ընդ որում, Տեր Վարուժանն ամենևին մտադիր չէ խմբագրել պատարագը ու ֆեյք ծեսով քծնել Նիկոլին, ում իշխանությունը բանտեց իր թեմակալ առաջնորդ Միքայել Աջապահյանին ու ևս երկու սրբազանի և մեկ քահանայի։


Բայց ավելի խնդալու պատմությունն էն է, որ նիկոլենք (ոչ միայն Կարեն Պետրոսյանի, այլև ուժայինների զգույշ միջամտությամբ) ի սկզբանե, մի քանի եկեղեցու վրա մատը դնելով, ասել են` այստեղ է գալիս վարչապետը, պիտի դիմավորեք․ պատասխանել են` ՈՉ։


Բրավո գյումրեցիներ, ձեր ցավը տանեմ»։

 
 
1/2990
bottom of page