top of page

Ջենիֆեր Լոպեսն իր 55-ամյակը նշել է «Բրիջերթոնների» ոճով եւ առանց Բեն Աֆլեքի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 22, 2024
  • 1 min read
ree

Ջենիֆեր Լոպեսն իր 55-ամյակը նշել է ժամանակից շուտ՝ «Բրիջերթոնների» ոճով եւ առանց Բեն Աֆլեքի։

Նրա ընտանիքն ու ընկերները ժամանել են տվյալ ժամանակաշրջանի հանդերձանքով, որը հիշեցնում էր Netflix-ի հիթային դրաման: Ջեյ Լոյի մայրը՝ Գվադալուպե Ռոդրիգեսը, կրել է պաստելային կապույտ գույնի զգեստ ու սպիտակ ժանյակավոր վերարկու:

Լոպեսի ծննդյան օրը հուլիսի 24-ին է։ Երգչուհին խնջույքը կազմակերպել է իր եւ Բեն Աֆլեքի ամուսնության երկրորդ տարեդարձից հետո, որը զույգը չի նշել։  

Նրանք այդ օրն առանձին են եղել․ երգչուհին մնացել էր Հեմփթոնսում, իսկ դերասանը Լոս Անջելեսում էր։

1/2412
bottom of page