top of page

«Սյունիքը մատաղ է արվելու»․ Շիրազ Խաչատրյան

Aug 7, 2025
1 min read

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ի հովանու ներքո Սյունիքով նախատեսվող միջանցքը փաստացի դուրս է բերվելու Հայաստանի իրավազորությունից՝ փոխանցվելով մի երկարաժամկետ կառավարման մեխանիզմի, որը կարող է գործել առանց հայկական վերահսկողության:Ըստ նախնական արտահոսքերի՝ ադրբեջանական կողմը ոչ միայն չի ենթարկվելու որևէ հայկական իրավական մեխանիզմի, այլև չի հանդիպելու մաքսավորի և ազատված է լինելու պատասխանատվության ցանկացած գործիքակազմից, ինչն էլ դարձնում է այս ամբողջ գործընթացը ոչ թե փոխադարձության, այլ միակողմանի ծանր զիջման հերթական օրինակ՝ կապիտուլացիա 2, որը ներքին սպառման համար հաստատ փաթեթավորվելու է խաղաղության հաստատման մասին աղմկոտ քարոզչությամբ ու ներկայացվելու է որպես պատմական նվաճում, որի դիմաց գործող իշխանությունը ակնկալում է ոչ միայն արտաքին լեգիտիմություն և ներքաղաքական «անդորր»՝ պատրաստվելով 2026-ի ընտրություններին, այլև նաև ստանալու է լուռ համաձայնություն՝ ներքին ճնշումների, քաղաքական հետապնդումների և նոր ռեպրեսիաների իրականացման հարցում...Պատմության վատ շրջապտույտը կրկնվում է. եթե 2022-ի Պրահայի գործընթացով զոհաբերվեց Արցախը, ապա այժմ նույն տրամաբանությամբ Վաշինգտոնյան նոր գործարքի հիմքով մատաղ է արվելու նաև Սյունիքը՝ զուտ քպ-ական իշխանության վերարտադրության և մարդամեկի նեղանձնական շահերի սպասարկման համար...»։

 
 
1/2990
bottom of page